Հայաստանի պետական պարտքը 7.3 միլիառ տոլար

2020-ի Մարտի վերջաւորութեան դրութեամբ՝ Հայաստանի պետական պարտքը կազմած է 3 դրիլիոն 650 միլիառ 741.8 մլն դրամ կամ 7 միլիառ 289.820 մլն տոլար: Ինչպէս կը տեղեկացնէ ՀՀ Վիճակագրական կոմիտէն, այդ կարգին՝ արտաքին պարտքը կազմած է 2 դրիլիոն 872 միլիառ 579.4 մլն դրամ կամ 5 միլիառ 735.981 մլն տոլար:
5 միլիառ 236.453 մլն տոլար կազմած է կառավարութեան պարտքը: Այս տարուայ Յունուարին, Հայաստանի արտաքին պարտքը կազմած էր 5 միլիառ 751.541 մլն տոլար, իսկ Փետրուարին՝ 5 միլիառ 737.679 մլն տոլար: Տոլարային արտայայտութեամբ՝ Մարտին, Փետրուարի համեմատ արտաքին պարտքը նուազած է 1.698 մլն տոլարով: