Աշխարհի մէջ «Քորոնա» ժահրով մահացածներու թիւը գերազանցած է 80 000-ը, վարակուածներունը՝ 1․4 միլիոնը. Worldometers

Ամբողջ աշխարհի մէջ Covid-19 «Քորոնա» ժահրով պայմանաւորուած հիւանդութենէն մահացած է 82 128 մարդ: Այս մասին կը վկայեն Worldometers կայքի տուըալները, որոնք պարբերաբար կը թարմացուին:
«Քորոնա» ժահրով վարակուածներու թիւը, վերջին տուեալներու համաձայն, կը կազմէ 1 432 869 մարդ, որոնցմէ 302 324–ն ապաքինուած են: Ներկայ պահուն աշխոյժ վարակակիր է 1 048 417 մարդ:
Covid-19-էն ամէնէն շատ տուժած երկիրն ԱՄՆ-ն է, ուր վարակուած է 400 540 մարդ, ապա Սպանիան (141 942 վարակուած), Իտալիան (135 586), Ֆրանսան (109 069), Գերմանիան (107 663), Չինաստանը (81 802), Իրանը (62 589), Մեծ Բրիտանիան (55 242), Թուրքիան (34 109):
Մահացութեան ցուցանիշով առաջատար երկիրներն են Իտալիան (17 127), Սպանիան (14 045), ԱՄՆ-ն (12 857), Ֆրանսան (10 328), Մեծ Բրիտանիան (6159), Իրանը (3872):
Ըստ աղբիւրի՝ վարակուածներու թիւն ամբողջ աշխարհի մէջ կը կազմէ 1 432 869։
Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը 11 մարտին «Քորոնա» ժահրի համաճարակ յայտարարած է: Ժահրը տարածուած է աւելի քան 180 երկրի մէջ: