1 միլիոն շունչի հաշուով վարակման ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանին մէջ դարձեալ առաջինն է, ժահրէն մահուան ցուցանիշով՝ երկրորդը

2020-06-11
Image

Հայաստանը չի զիջիր «առաջատարի» դիրքը 1 միլիոն շունչի հաշուով վարակման ցուցանիշով տարածաշրջանին մէջ: Ինչպէս կ'երեւի worldometers.info կայքի տուեալներէն, 10 յունիսի դրութեամբ այդ ցուցանիշը աճած է 145-ով՝ հասնելով 4760-ի:

1 միլիոն շունչի հաշուով վարակման ցուցանիշը՝ ըստ տարածաշրջանի երկիրներու.

1. Հայաստան – 4760

2. Ռուսաստան - 3383

3. Իրան - 2020

4. Թուրքիա - 2053

5. Ատրպէյճան - 842

6. Վրաստան – 207

Բացի այդ, 1 միլիոն շունչի հաշուով «Քորոնա» ժահրային հիւանդութենէն մահացութեան ցուցանիշով (77) Հայաստանը տարածաշրջանին մէջ դարձեալ երկրորդն է Իրանէն (101) ետք: Այս առումով երրորդը տարածաշրջանին մէջ Թուրքիան է (56), այնուհետեւ կը յաջորդեն ՌԴ-ն (44), Ատրպէյճանը (10), Վրաստանը (3):