Հայկական դրամը կը համարուի կայուն արժոյթ

2019-07-30
Image

Անցեալ շաբթուան ընթացքին նախկին ԽՍՀՄ երկիրներու մեծամասնութեան տարադրամները արժեզրկուած են ամերիկեան տոլարի դիմաց, միայն չորս երկիրներու տարադրամները արժեւորուած:

Տոլարի դիմաց իրենց դիրքերը ամրապնդած են դրամը` (+0,09%), ուքրանական կրիվնան` (+1,36%), մոլտովական լեյը` (+0,68%)  եւ պելառուսական ռուբլին` (+0,29%):

Իսկ արժեզրկուած  տարադրամներու առաջինը՝ վրացական լարին է` (-1,11%), ապա ուզպեքական սումը`  (-0,46%), ռուսական ռուբլին`  (-0,27%), ղրղըզական սոմը`  (-0,13%), ղազախական թենկեն` (-0,06%) եւ տաճկական սոմոնին` (-0,001%):

Իսկ տոլարը համաշխարհային շուկայի մէջ  աճ արձանագրած է 0,4%-ով: