Հայաստանի մէջ «Քորոնա» Ժահրով վարակուած անձերու հաստատուած թիւը հասաւ 1932-ի

2020-04-29
Image

Հայաստանի մէջ արձանագրուած է «Քորոնա» ժահրով վարակուելու 65 նոր դէպք:

Այս մասին նշուած է ՀՀ ԱՆ հիւանդութիւններու վերահսկման եւ կանխարգելման ազգային կեդրոնի կայքին մէջ:

Հայաստանի մէջ 29 ապրիլին՝ ժամը 11:00-ի դրութեամբ «Քորոնա» ժահրի հաստատուած դէպքերու ընդհանուր թիւը 1932 է, արձանագրուած է մահուան 30 դէպք: Ընդհանուր առմամբ կատարուած է 20 հազար 189 քննութիւն։

Ապաքինուած հիւանդներու թիւն աւելցած է 34-ով, եւ բուժուածներու գումարային թիւը դարձած է 900։ Այս պահուն փաստացի բուժում կը ստանայ 1000 հիւանդ:

Նախորդ օրերին արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: