Ըստ «Moody's»-ին Հայաստանի ելեւմտական վարկանիշը կը բարձրանայ

Միջազգային վարկանիշ գնահատող «Moody's» կազմակերպութիւնը բարձրացուցած է Հայաստանի վարկանիշը «B1»-էն դարձնելով «Ba3»: Այս մասին «Ֆէյսպուք»-ի իր էջին մէջ գրած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:
«Որոշումը հիմնուած է «Moody's»ի այն գնահատականների վրայ, որ Հայաստանում տնտեսական աճի շարժիչների աճը ՝ զուգակցուելով արդէն երկար ժամանակ պահպանուող տնտեսական կայունութեան հետ, բարձրացնում է Հայաստանի տնտեսութեան դիմադրողականութիւնը: «Moody's»ը իր յայտարարութեան մէջ նշել է, որ Հայաստանում իրական Համախառն ներքին արդիւնքի (ՀՆԱ) աճը միջնաժամկէտում կը մնայ բարձր:
Յատկապէս կարեւորուել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը, որն առաւելապէս զբաղուած է բարձր արհեստագիտութիւնների հետազօտմամբ ու զարգացմամբ եւ հանդիսանում է գիտելիքահենք տնտեսութեան ուժեղ հիմք»,- գրած է Փաշինեանը:
ՀՀ վարչապետի խօսքով՝ այս վարկանիշը կը մեծցնէ միջազգային վստահութիւնը Հայաստանի տնտեսութեան նկատմամբ եւ էականօրէն կը բարելաւէ երկրի ներդրումային գրաւչութիւնը: