Երեւանը Մոսկուայէն դիւանագիտական ​​եւ ռազմական օգնութիւն կ'ակնկալէ. Արմէն Գրիգորեան

2021-11-17
Image

Հայաստանի իշխանություններն ակնկալում են, որ Ռուսաստանը՝ որպես ռազմավարական գործընկեր, կօգնի երկու հանրապետությունների սահմանին Ադրբեջանի վերջին գործողությունների հետ կապված խնդրի լուծմանը։ Այս մասին «Կոմերսանտ»-ին ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների անվտանգության ուժերի հանդիպման շրջանակում։ Նա այդկերպ պատասխանել է այն հարցին, թե 1997 թվականի համաձայնագրի շրջանակներում ինչ օգնության վրա է հույսը դնում Երևանը Մոսկվային դիմելիս։

«Այժմ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Սա ագրեսիայի ակտ է։ 1997 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են փոխադարձաբար օգնել միմյանց նման դեպքերում։ Այս առումով մենք դիմեցինք Ռուսաստանին»,- «Կոմերսանտ»-ին ասել է Արմեն Գրիգորյանը:

Հարցին, թե առաջին հերթին Երևանը Մոսկվայից ինչպիսի՞ օգնություն է ակնկալում՝ ռազմական, թե? դիվանագիտական, նա պատասխանել է.

«Մենք կողմնակից ենք, որ այդ խնդիրը լուծվի դիվանագիտական ​​ճանապարհով։ Բայց եթե դա անհնար է լուծել դիվանագիտական ​​ճանապարհով, ապա պետք է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով»։

Անդրադառնալով այլ գործընկերների դիմելու մտադրությանը` Արմեն Գրիգորյանը վստահեցրել է, որ առաջնահերթությունը հենց Ռուսաստանն է և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ)։

«Բայց եթե լուծում չգտնվի, ապա մենք այլ հնարավորություններ կդիտարկենք»,- ասել է Գրիգորյանը: