«Քորոնա»ի Տագնապ. Հայաստանի տնտեսութիւնը այս տարի 3,5 տոկոս անկում կ'արձանագրէ. Եւրոպայի Զարգացման Դրամատուն  

2020-05-14
Image

Այս տարի Հայաստանի տնտեսութիւնը 3,5 տոկոս անկում կ'արձանագրէ «Քորոնա» ժահրի համավարակի տնտեսական ազդեցութեան պատճառով, նշուած է Վերակառուցման եւ զարգացման եւրոպական դրամատան (ՎԶԵԴ, EBRD) հրապարակած զեկոյցին մէջ  (Regional Economic Prospects / 2020 May):

Միեւնոյն ժամանակ, ըստ դրամատան, Հայաստանի տնտեսութիւնը կը վերականգնուի արդէն գալիք տարի, արձանագրելով ՀՆԱ-ի (Համախառն ներքին արդիւնք) 5,5 տոկոս աճ։

Վրաստանի այս տարուայ անկումը աւելի մեծ պիտի ըլլայ՝ 5,5 տոկոս, 2021-ի աճը կը կազմէ 5,5 տոկոս: Ատրպէյճան, 2020-ին կը սպասուի 3 տոկոս անկում, իսկ 2021-ին 3 տոկոս աճ։

Ըստ դրամատան` Ռուսաստան, այս տարի կը սպասուի 4,5 տոկոս տնտեսական անկում, իսկ 2021-ին՝ 4 տոկոս աճ։